2018 թվականին՝ առաջին անգամ Նիկոլին ու իր թայֆին ընտրող միամիտներին, անգետներին, անուղեղներին, պարզամիտներին, խաբվածներին հասկանում եմ:
Հավատացին, չէին ճանաչում, սխալվեցին:
Ընդունում եմ «ապահարզանը», նրանք վերջապես հասկացան, որ դա սպիտակ ձիու շալակը ելած ասպետը չէր, այլ քնձռոտ ավանակին հեծածը:
Իսկ այ արդեն պատերազմից, զոհերից, հողատվությունից հետո՝ երկրորդ անգամ ընտրողներին չեմ հասկանում, չեմ ընդունում, չեմ ներում, չեմ ներելու երբեք:
Եթե ես իմանամ, որ որևէ մեկը երկրորդ անգամ է ընտրել սրանց, ապա երեսներին կասեմ, որ իրենք են դավաճանը, երկրաքանդը, հայադավն ու ազգադավը:
Նմանների մեղքն ավելի մեծ է, քան թե իշխանությունը վերցրածների ու այդ իշխանությունը վայելողների:
Ռոբերտ Մելքոնյան